Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը

Մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը

Մայիսի 22-ին մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը: Բժշկության ոլորտում մասշտաբային այս իրադարձույթյանը մասնակցելու էին եկել պատվիրակություններ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մոլոդովայից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

 

Առողջապահության նախարար Արմեն ՄուրադյանՀամագումարի մասնակիցներին ողջունեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. «Այսպիսի մասնագետների մասնակցությունն անգամ վկայում է, որ բավականաչափ արդյունավետ համագումար է լինելու: Մեր մասնագետներն` ի դեմս Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, լուրջ հաղջողություններ են արձանագրել: Այս համագումարը կնպաստի տարբեր երկրների առաջատար կլինիցիստների հետ գործնական և գիտական կապերի ամրապնդմանը»:

 

Նախարարն իր խորին երախտագիտությունը հայտնեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Վաչագան Այվազյանին: Վերջինիս իր երախտիքի խոսքերը հայտնեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Նա նշեց, որ վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան բժշկության այն ճյուղերն են, որոնք Հայաստանում անընդհատ ու հաստատուն քայլերով զարգանում են:


Վնասվածքաբանության և օրոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, համագումարի նախագահ, պրոֆեսոր Վաչագան ԱյվազյանՀայաստանում վնասվածքաբանության և օրթոպեդիայի իրավիճակի մասին զրուցեցինք Վնասվածքաբանության և օրոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, համագումարի նախագահ, պրոֆեսոր Վաչագան Այվազյանի հետ:


–   Պարոն Այվազյան, մեկնարկեց միջազգային VI համագումարը: Ի՞նչ պատմություն ունի այս նախաձեռնությունը, ո՞րն է նպատակը:


–   Վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի, ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի շնորհիվ, Հայաստանի Հանրապետության կազմավորման օրվանից, 4 տարին մեկ անգամ կազմակերպվում է վնասվածքաբանների-օրթոպեդների համագումարը: Նպատակը հենաշարժողական համակարգի ախտահարումների ախտորոշման և բուժման նորագույն ձեռքբերումների, կլինիկական պրակտիկայում դրանց ներդրման հետ ծանոթացնելն է, ինչպես նաև՝ պացիենտների բուժման մակարդակի և արդյունավետության բարձրացման համար կրթական ծրագրերի կազմակերպումը:

 

–   Ովքե՞ր են մասնակցում համագումարին:

Մեկնարկեց Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը
–   Գիտաժողովին մասնակցում են ո՛չ միայն վնասվածքաբաններն ու օրթոպեդները, այլև անոթային վիրաբույժները, անեսթեզիոլոգներն ու առաջնային օղակի մասնագետները, ինչը հնարավորություն կտա քննարկելու և մշակելու բուժման միասնական առավել արդյունավետ մոտեցումներ ու սխեմաներ: Համագումարի աշխատանքներին մասնակցում են հայտնի օրթոպեդ-վնասվածքաբաններ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Ծնկահոդի խնդիրների ընկերության նախագահ, դոկտոր Ռասսել Վինդզորը, Մոսկվայի գլխավոր օրթոպեդ-վնասվածքաբան Նիկոլայ Զագորոդնին, Էդվարդ Ռոդրիգեսը՝ Հարվարդի բժշկական դպրոցից, Ֆրիդուն Կերշմբաուերը՝ Համբուրգից, Մաքս Այեբին՝ Շվեյցարիայի Բեռնի համալսարանից և այլք: Համագումարից դուրս նաև հնարավորություն կտրվի օտարերկրյա մասնակիցներին ծանոթանալ մեր քաղաքի ու մշակույթի հետ:

 

Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյան Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը


–   Հայկական օրթոպեդիա. ի՞նչ մակարդակի վրա է այն, ի՞նչ խնդիրներ կան:


–   Հայկական օրթոպեդիան բավականին զարգացած է, սակայն միշտ սովորելու տեղ կա, միշտ գիտելիքի փոխանակման անհրաժեշտություն կա: Այո՛, տեխնիկապես մենք զիջում ենք միջազգային չափանիշներին, բայց դրա պակասը փորձում ենք լրացնել լավ պատրաստված մասնագետներով: Այսօր մեզ մոտ կատարվում են այնպիսի միջամտություններ և այնպիսի մակարդակի վրա, ինչպես եվրոպական երկրներում:


–   Ի՞նչ ձեռքբերումներ ունենք այս ոլորտում:


–   Դեռ 1976-ին ոսկրային մատրիցան առաջին անգամ այստեղ է օգտագործվել մարդկանց բուժման գործընթացում: Այժմ, մի փոքր ավելի մշակված, լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում: Մեզ համար մեծ հպարտություն է, երբ միջազգային ասպարեզներում շեշտում են, որ այն մշակված է Հայաստանում:

 

Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը  


–   Իսկ որո՞նք են ոլորտի զարգացմանը խոչընդոտող հարցերը:


–   Ֆինանսավորումն է մեր խնդիրը: Առանց պետական աջակցության ոչ մի հիվանդանոց ի վիճակի չէ այսօր գոյատևելու: Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ հասարակությունը վճարունակ է, մեր հասարակությունը վճարունակ չէ և գոյատևել կարելի է միայն ֆինանսավորման կամ բժշկական ապահովագրության օգնությամբ:


ԱՄՆ-ի Ծնկահոդի խնդիրների ընկերության նախագահ, դոկտոր Ռասսել ՎինդզորԱՄՆ-ի Ծնկահոդի խնդիրների ընկերության նախագահ, դոկտոր Ռասսել Վինդզորն.


–   Դոկտոր Վինդզորն, առաջին անգամ եք Հայաստանում, ի՞նչ տպավորություններ, գուցե՝ ակնկալիքներ ունեք:


–   Սա իմ առաջին այցն է Հայաստան, բավականին տպավորված եմ: Հետաքրքիր է` ես մեծացել եմ Ֆիլադելֆիայում, որտեղ իմ հարևանները հայեր էին: Այսօր ես ինքս եմ տեսնում Հայաստանը: Շատ մասնագետների ճանաչում եմ Զալցբուրգի ծրագրից, հաճելի է նրանց կրկին տեսնել:


–   Որո՞նք են այս ոլորտում զարգացման ուղղությունները:


–   Այս ոլորտին առնչվող աննկարագրելի զարգացումներ են կատարվում աշխարհում, մասնավորապես` կապված ֆիքսացիոն նոր սարքավորումների ներմուծման հետ: Ծնկահոդի ցավերի դեպքում հնարավոր է իրականացնել փոխպատվաստում` տեղադրելով իմպլանտ մակերես, որն ազատում է հիվանդին ցավերից և երկար ժամանակ ծառայում է որպես հոդ: Խնդիրն այն է, որ արթրիտով հիվանդների կարիքները հոգալը շատ դժվար է: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ հիվանդների մոտ ոսկրերի փոխարինումն ապահովում է նաև ծախսերի արդյունավետությունը: Հիվանդը կարիք չի ունենում երկարատև և հերթական վիրաբուժական միջամտությունների, ինչն արդյունավետ է թե՛ հիվանդի համար, թե՛ պետության, որը ստիպված չի լինի շարունակաբար գումար տրամադրել տարբեր հաջորդիվ միջամտությունների համար:

 

Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը


Վնասվածքաբան-օրթոպեդների ռուսական ասոցիացիայի կառավարման անդամ Վահրամ Աղաջանյան.


–   Դոկտոր Աղաջանյան, ի՞նչ խնդիրներ ունի վնասվածքաբանության ոլորտն ամբողջ աշխարհում:


Վնասվածքաբան-օրթոպեդների ռուսական ասոցիացիայի կառավարման անդամ Վահրամ Աղաջանյան–   Վնասվածքաբանույթունը և օրթոպեդիան ամենահին մասնագիտություններից են: Գերակա խնդիրն այսօր ամբողջ աշխարհում «ճանապարհային վնասվածքաբանությունն» է: Մեքենաներն աննկարագրելի արագությամբ շատանում են, վարորդներն ու ուղևորները շատ ավելի հաճախ են դառնում ավտոճանապարհային պատահարի մասնակից, ինչի պատճառով էլ շատ հաճախ ծանր վնասվածքներ են ստանում: Մեր ուսումնասիրության կիզակետում են պոլիտրավմաները, որոնց հետևանքով շատ հաճախ դեպքերն ավարտվում են մահով: Պոլիտրավմաներով մարդկանց կյանքը փրկելը վնասվածքաբանության ամենօրյա խնդիրներից է:


–   Ի՞նչ ձեռքբերումներ կան վնասվածքաբանության ոլորտում:


–   Ձեռքբերումները կարելի է քննարկել միայն հաշմանդամությունից փրկելու, կյանքը պահպանելու տեսանկյունից: Այն կենտրոնում, որտեղ ես աշխատում եմ, մահացությունների թիվը, արդյունավետ աշխատանքի գնահատականը համապատասխանում է միջազգային պահանջներին: Ախտորոշման հարցում զարգացումներ պարբերաբար լինում են` կապված տեխնոլոգիայի հետ, միայն թե բուժման մեջ քիչ բան կարող է փոխվել:

 

ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյան Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Մինասյան


–   Ի՞նչ ակնկալիքներ ունեք համագումարից:


–   Առաջին հերթին ուրախ եմ հանդիպելու իմ ընկերներին, գործընկերներին: Սա փորձի փոխանակման յուրօրինակ հարթակ է, որի շնորհիվ ամրանում են նաև մասնագիտական կապերը: Անշուշտ, վերջնական արդյունքն ուղղված է պացիենտին: Հատկապես բժշկի համար գիտելիքները երբեք բավարար չեն, միշտ պետք է կատարելագործվել:


–   Հայ մասնագետները մրցունա՞կ են միջազգային ասպարեզում:


–   Հայկական բժշկությունը պատմականորեն միշտ էլ առաջատար է եղել: Ես այսօր էլ գիտեմ շատ մասնագետների, ովքեր աշխատում են համաշխարհային մակարդակով: Կարծում եմ, որ խնդիրներն այստեղ կարող են կապված լինել ոչ թե բժիշկների մասնագիտական որակի, այլ ոլորտի ֆինանսավորման հետ: Ի վերջո, ո՛չ մի երկրում այս ոլորտը կատարյալ վիճակում չէ: Այստեղ անընդհատ ջանքեր ու ներդրումներ են պետք:

 

Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միջազգային VI համագումարը


2014թ. կազմակերպվող հերթական ՀՀ վնասվածքաբանների-օրթոպեդների միջազգային VI համագումարը նախատեսում է լիագումար նիստերի անցկացում 3 օրերի ընթացքում` 22-25-ը: Համագումարի շրջանակներում գործում է նաև նոր տեխնոլոգիաների, դեղերի, բժշկական տեխնիկայի և սարքավորումների ցուցահանդես:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Warning: mysqli::query(): (HY000/1114): The table '/var/tmp/#sql_3016_1' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403

Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYLNOHKJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384